Մարտի 24-ին` Ծաղկազարդի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է անդաստանի արարողություն եւ մանուկների օրհնության կարգ, հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից:
Մայր Տաճարում տոնի առիթով մատուցված ս. պատարագի ավարտին Վեհափառ Հայրապետն օրհնել է Մայր Աթոռի Էօռնեկյան հանրակրթական դպրոցի սաներին եւ արարողությանը մասնակից մանուկներին:
Արարողությունից հետո Նորին Սրբությունն օրհնել է ներկա մանուկներին եւ, ի հիշատակ մանուկների օրհնության օրվա, նրանց փոքրիկ նվերներ բաշխել:




























