Հայաստանի տարածքում մարտի 25-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավանի հատվածը, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն (Քյարքիի ոլորաններ), Շիրակի մարզի Աշոցք, Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհները:
Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների եւ 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթեւեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:




























