Երեւանի Ա.Մանուկյան փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող «Ամստերդամ» կարաոկեի դիմաց մարտի 25-ին՝ ժամը 03։47-ի սահմաններում տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում ստորգետնյա անցումի պատին է բախվել «Ինֆինիտի G35» մակնիշի 86 OP 888 համարանիշի ավտոմեքենան:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել ուղեւորներ` 21-ամյա Գեւորգ Ղափլանյանը, 31-ամյա Իշխան Խանձրատյանը, ովքեր տեղափոխվել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ եւ 20-ամյա Հակոբ Բրունսուզյանը, 27-ամյա Նարեկ Բրունսուզյանը եւ 27-ամյա Աշոտ Ղափլանյանը` տեղափոխվել են Հերացիի անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 30-ամյա Նարեկ Ղափլանյանին, ով տեղափոխվել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Ըստ բժիշկների` Ի. Խանձրատյանի, Ն. Ղափլանյանի, Հ. Բրունսուզյանի, Ա. Ղափլանյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Գ. Ղափլանյանի եւ Ն. Բրունսուզյանինը` միջին ծանրության: