Մոսկվայի օդանավակայանները ձյան պայմաններում չեն կարողացել մոտ երկու տասնյակ չվերթներ: Ընդհանուր առմամբ, «Շերեմետեւո» եւ «Վնուկովո» օդանավակայաններն այս գիշեր չեն ընդունել 19 չվերթներ: Դրանցից 13-ը վայրէջք են կատարել պահեստային օդանավակայաններում:

Ներկայումս Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայանները աշխատում են նորմալ ռեժիմով, երկարատեւ հետաձգումներ չկան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ըստ Gazeta.ru-ի՝ 13 օդանավեր վայրէջք են կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում:

«Վնուկովո», «Շերեմետեւո» եւ «Դոմոդեդովո» օդավակայանների չվացուցակի համաձայն՝ մարտի 24-ին եւ 25-ին Երեւանից եկող օդանավերը վայրէջք են կատարել ժամանակին կամ մի փոքր ուշացումով:

Մոսկվայում ձյուն է տեղում մարտի 23-ից եւ չի դադարում: Այս օրերին Մոսկվայում ամսական տեղումների 1/3-ի չափով ձյուն է տեղացել, հաղորդում է НТВ-ն: