Այսօր՝ մարտի 25-ին, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր - Ձորագլուխ ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով արգելափակվել է ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներն «Ուրալ» ավտոմեքենայով:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Մարտի 24-ին, ժամը 20.43-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր - Ձորագլուխ ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներն «Ուրալ» ավտոմեքենայով:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա.Հովհաննիսյանի վարած «ՎԱԶ 2124» մակնիշի 15ԼՏ673 համարանիշի ավտոմեքենան:

Նույն օրը, ժամը 16.32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր-Ձորագլուխ ավտոճանապարհին արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները` «Ուրալ» ավտոմեքենայով: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա: