Մարտի 24-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնական մարզադաշտի մոտակայքում՝ կենտրոնական այգում, այրվում են ծառեր:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.56-ին, մարվել՝ 19.22-ին:

Այրվել է 3 ծառ: