Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից մարտի 25-31-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
Ոսկի՝ գնման գին՝ 19882.18 (+434.6), բացթողնման գին`21611.07 (+472.4),
Արծաթ՝ գնման գին`357.34 (+2.53), բացթողնման գին`388.41 (+2.75),
Պլատին` գնման գին` 19493.70 (-22.47), բացթողնման գին` 21188.80 (-24.43),
Պալադիում` գնման գին` 9350.67 (-93.01), բացթողնման գին`10163.77 (-101.1):
Միջազգային շուկայում ոսկու 1 ունցիայի (31,1 գրամ) գինը գտնվում է 1610 դոլարին մոտ: Ոսկու գների դինամիկայի վրա որոշակի ազդեցություն են գործում Կիպրոսի իրադարձությունները: Ուրբաթ՝ մարտի 22-ին Կիպրոսի կառավարության եւ Եվրամիության ու ԱՄՀ-ի ձեռք բերած պայմանավորվածությունները շուկային լավատեսություն են ներշնչել, ինչն էլ նվազեցրել է հետաքրքրությունը ոսկու նկատմամբ: Ուստի այս շաբաթն սկսվել է ոսկու գնի որոշ անկմամբ:



























