Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ մարտի 25-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի գրասենյակից:
Նշենք, որ ըստ Սահմանադրության 76-րդ հոդվածի, Սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում են մինչեւ 65 տարին լրանալը։
Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահ է 1996-ի փետրվարից: Նա 1990-91 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, 1991-95-ին՝ Հայաստանի փոխնախագահ, իսկ 1991-92-ին՝ վարչապետի պաշտոնակատար:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























