Հայաստանի հանրապետության կառավարությունը մտադիր է մարտի 28-ի նիստում հաստատել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի եւ «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտորների նշանակումները:

Ագրարային համալսարանի ռեկորի պաշտոնում կհաստատվի Արշալույս Թարվերդյանը, իսկ ֆիզկուլտուրայի ինստիտուտում՝ Վահրամ Առաքելյանը:

Նրանց հետ կկնքվի 5 տարվա աշխատանքային պայմանագիր: