Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրակցված Երեւան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու 74 հասցեում գտնվող 1100 քառ. մետր հողատարածքը անհատույց կտրամադրվի «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը: Նշենք, որ սույն ընկերությունն է տեղադրում եւ սպասարկում արագաչափ սարքերն ու տեսախցիկները:
Համապատասխան որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության մարտի 28-ի նիստի օրակարգում:
Ըստ ոստիկանության ներկայացրած պարզաբանման՝ ներկայումս «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը հատկացված տարածքը չի բավարարում պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու համար, քանի որ արագաչափ սարքերի եւ տեսախցիկների քանակի ավելացմանը զուգահեռ ավելանում են նաեւ խախտումների արձանագրման կենտրոնում տեղադրված մոնիտորների քանակը եւ հայտնաբերված իրավախախտումները մշակող օպերատորների թիվը:




























