Այսօր` մարտի 25-ին, Ազատության հրապարակում կայացել է Քաղաքացիական խորհրդի 7-րդ նիստը: Ֆորումի ժամանակ «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ ստեղծված իրավիճակից միակ ճանապարհն այն է, որ ժողովրդին վերադարձվի իշխանությունը, եւ նախագահը չպետք է ակնարկի, թե որոշ առաջարկներ հակասահմանադրական են: Նրա կարծիքով` լուծումն արտահերթ խորհրդարանական ընտություներ են, եւ ժողովուրդն պետք է իր ընտրությունը կատարի իր կամքի հիման վրա`անկախ որեւէ ազդեցությունից: «Եթե ընտրությունների արդյունքներն են ստեղծել այս իրավիճակը եւ ժողովուրդը կասկածում է,ապա լուծման միայն մեկ ձեւ կա` նոր ընտրություններ: Ոչ մի ածանցյալ հանգուցալուծում, եթե այն չի տալու ընտրությունների արդյունքները, չի կարող վերացնել ճգնաժամը եւ երկարատեւ լինել»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:
«Ժառանգության» ներկայացուցչի խոսքով` այսօր իշխանությունների առջեւ կանգնած է միան մեկ խնդիր` կամ պետք է դուրս բերել երկիրը գահավիժումից` գնալով համարձակ լուծումների եւ ականջալուր ժողովրդին, կամ տանուլ են տալու բոլորը:
Նա նշեց, որ շատերն ասում էին, թե այն, ինչ տեղի է ունենում այստեղ` Ազատության հրապարակում, քաղաքական պրոցես չէ, բայց դրա արդյունքում լինում է որոշակի արձագանք: Նա վստահ է, որ այն, ինչ իրենք անում են Ազատության հրապարակում, ամենամեծ քաղաքականությունն է:




























