Օմանի սուլթանությունը քաղաքական ապաստանէ  տրամադրել Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի ընտանիքին: Այդ մասին հայտարարել է Լիբիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Մուհամեդ Աբդել Ազիզը:

Օմանի «Էլ-Վաթան» թերթի տվյալներով, Սաֆիա Քադաֆիին, նրա երեք երեխաներին եւ թոռներին տրվել է դեռ մի քանի ամիս առաջ` լիբիական իշխանությունների թույլտվությամբ:

Ապաստանի պայմաններից մեկն էլ այն է, որ Լիբիայի զոհված առաջնորդի հարազատները հրաժարվում են երբեւէ քաղաքական հայտարարություններ անելուց կամ Լիբիայի քաղաքական կյանքին մասնակցելու նկրտումներից: Նախկինում Ալժիրի տարածքում գտնվող ընտանիքի բոլոր ծախսերն այժմ իր վրա է վերցրել Օմանի կառավարությունը: