28-ամյա Գագիկ Յազչյանը մեղադրվում է նրանում, որ չարաշահելով Սյուզաննա Սաֆարյանի վստահությունը, խաբեությամբ հափշտակել է վերջինիս պատկանող, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.m-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 28-ամյա Գագիկ Յազչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  չարաշահելով Սյուզաննա Սաֆարյանի վստահությունը, տաքսի վարելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է վերջինիս պատկանող, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան: Նա դրա վրայից ապամոնտաժել եւ հանել է գազի գլանանոթն իր սարքավորումներով եւ այն առանձին վաճառել Ներսես Հովհաննիսյանին, իսկ ավտոմեքենան ներկայացնելով որպես իր սեփականություն` 400 հազար ՀՀ դրամի դիմաց մի քանի օր անց վաճառել է Վոլոդյա Հայրապետյանին` Ս.Սաֆարյանին պատճառելով խոշոր չափերի` 911000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Քրեական գործ է հարուցվել 178  հոդվածի 2-րդ մասի  2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է  ստորագրություն չհեռանալը: Մարտի 20-ին որոշումը ուղարկվել է կողմերին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: