Թեեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, հայտնի է դարձել, որ Թուրքիայում 861 հայաստանցի ընտանիք օրինական ապրելու թույլտվություն են ստացել:
Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի խորհրդարանի կայքը, Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտնել է, որ Թուրքիայում ապրելու թույլտվություն են ստացել 861 հայաստանցի ընտանիք, ինչպես նաեւ տարբեր նպատակներով Թուրքիայում գտնվող հայաստանցիներ:
Նշենք, որ Թուրքիայում ապրող եւ աշխատող հայաստանցիների թվի մասին հստակ տեղեկություն չկա, սակայն մասնագետները նշում են, թե Թուրքիայում են գտնվում 10-15 հազար հայաստանցիներ:




























