Ինչպես հայտնի է, Լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, այսօր արդեն «Ժառանգություն» կուսակցության Երեւանի ավագանու ցուցակում հայտնված Սուրեն Զոլյանը երեկ կանչվել էր Ազգային անվտանգության ծառայություն: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Ի դեպ` Զոլյանը նախապես հայտարարել էր, թե հենց ինքը ելույթ է ունեցել Ազատության հրապարակի հարթակից, իրեն հաջորդ օրը զանգել ու հրավիրել են ԱԱԾ: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է :«ՉԻ» տեղեկություններով` Սուրեն Զոլյանը նախապես տեղյակ է եղել, որ կանչված է ԱԱԾ, եւ հենց այդ պատճառով նա խնդրել է «Ժառանգությունից», որպեսզի իրեն ելույթի հնարավորություն տան: Ելույթից հետո է նոր միայն Զոլյանը հայտարարել է, թե իրեն կանչել են ԱԱԾ` այդպիսով փորձելով քաղաքական հնչեղություն հաղորդել կատարվածին: «ՉԻ» տեղեկություններով` Սուրեն Զոլյանն ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել իր կասկածելի գործունեության հանգամանքով պայմանավորված: Դա եղել է այն ժամանակ, երբ Զոլյանը դեռեւս ռեկտոր էր: Գործը կապված է բուհի կատարած գնումների հետ: Բանն այն է, որ Զոլյանը բավականին լուրջ թվերով գնել է իր հարազատ քրոջ նկաները, եւ դրանք կախել է Բրյուսովի շենքի պատերից: Այդ ամենը Զոլյանը արել է բուհին տրամադրված պետական բյուջեի հաշվին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։

3 ու կես միլիոն դոլարից ավելի գումար է ծախսվել Անկախության օրվա միջոցառումների վրա I ԼՈՒՐԵՐ I 16:00

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը կասկածի տակ է դրել Հայաստանի անկախությունը I ԼՈՒՐԵՐ 12:00

«Ուժեղ Հայաստան»-ը ծառատունկ է իրականացնում Տիգրանաշենում

Եռաբլուրը մարդաշատ է, Փաշինյանը համերգի է հրավիրում. ՀՀ անկախության 35-րդ տարեդարձն է I ԼՈՒՐԵՐ 09:30

ՈւՂԻՂ. ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Հասկացել ենք՝ պետությունը տրված բան չէ. Տիգրան Ավինյան

Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք

Հայաստանի ժողովրդի կողքին ենք՝ սեփական ապագան կերտելու ճանապարհին. ԵՄ-ն շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

Սեպտեմբերի 21-ը' Եռաբլուրում

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից

Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի օրենսդիրներին Անկախության օրվա առթիվ

















