Ներքաղաքական զարգացումներին այսօր շատերն են գնահատական տալիս, որոնց թվում են եւ քաղաքական գործիչներ, եւ պետական պաշտոնյաներ։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։
«Մենք ցանկացանք այս ամենի վերաբերյալ զրուցել նաեւ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հետ։
Պարոն Գասպարյան, որպես ոստիկանապետ, ինչպե՞ս կգնահատեք ներքաղաքական զարգացումները։
«Նորմալ, կայուն։ Կարծում եմ, ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում եւ չի էլ ունենալու։ Եվ մեր հասարակությունը,եւ մեր կուսակցությունները դա գիտակցում են։ Իսկ եթե կան արկածախնդիրներ, որոնք կարծում են, թե կարելի է օյինբազություններով երկիրը փորձությունների տանել, դրանց համար կան կոնկրետ մեխանիզմներ, կոնկրետ մարդիկ, կոնկրետ համակարգեր, որոնք, գործելով բացառապես օրենքի տառին համահունչ, երբեք չեն հանդուրժի նման երեւույթներ։ Չեն լինելու մարտի մեկի նման երեւույթներ, չի լինելուեւ դրանից առաջ տեղի ունեցած այն ամենը, ինչի մասն այսօր ցավով ու ափսոսանքով ենք հիշում։ Եվ չի էլ լինելու հակառակը. ոստիկանությունը բարի է, ոստիկանությունը խոնարհ է այնքան ժամանակ, քանի դեռ օրենքը չի խախտվել։ Եթե օրենքը խախտվի, ոստիկանությունը բառիս բուն իմաստով գործելու է օրենքի տառին համապատասխան, ոստիկանությունը ունի թե մտավոր, թե մասնագիտական կարողություններ, որպեսզի կասեցնի ցանկացած երեւույթ, որը համահունչ չի լինի օրենքին, հասարակության մեծամասնությանը եւ այլն»,- մեջբերում է «Իրավունքը»։




























