Ռուսական պատվիրակությունն ափսոսում է, որ միջազգային կազմակերպությունն անվտանգության նկատառումներով պետք է կրճատի իր ներկայությունը Սիրիայում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Իհարկե, լավ չէ, որ ՄԱԿ-ը ստիպված է կրճատել իր ներկայությունն այնտեղ», - ասել է Չուրկինը՝ «ՌԻԱ Նովոստիի» խնդրանքով մեկնաբանելով նման որոշումը: Ըստ նրա՝ դա Սիրիայում «իրավիճակի լրջության մասին վկայող եւս մեկ տարր է»:
Ավելի վաղ ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել էր, որ Դամասկոսում միջազգային կազմի մի մասը անվտանգության նկատառումներով կհանվի Սիրիայից:
KM.RU-ի տեղեկացմամբ, կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրսկին հայտնել է, որ ՄԱԿ-ի 100 արտասահմանցի աշխատակիցներից մոտ 50-ը մոտ ժամանակներս կտարհանվեն, եւ նշել է, որ տվյալ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հյուրանոցը, որտեղ հանգրվանել են ՄԱԿ-ի աշխատակիցները, գրոհայինների հրաձգության թիրախ է դարձել:




























