Դաղստանի «Նաստոյաշչայա վրեմյա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Միլրադ Ֆաթուլաեւոը հայտնել է, որ սահմանապահ ծառայության աշխատակիցներն իրեն թույլ չեն տալիս լքել Բաքվի օդանավակայանը:
«Ինձ քաղաք չեն թողնում, թեեւ բոլոր ուղեւորներն արդեն լքել են օդանավակայանի շենքը: Ոչ ոք ոչինչ չի բացատրում, միայն իմ վրդովմունքից հետո ասեցին, որ պետք է սպասեմ ինչ-որ կարեւոր մասնագետի ժամանելուն: Վերակարգի պետը` Էֆենդի անունով, բոլոր հարցերին պատասխանում է. «Դա ձեր խնդիրն է» արտահայտությամբ»,- ասել է Ֆաթուլաեւը:
Վերջինս իր ձերբակալությունը կապում է նրա հետ, որ վերջերս աշխատանքային գործուղում է ունեցել Հայաստան: «Խոսակցություններից ես հասկացա, որ սահմանապահներին դուր չի եկել, որ իմ օտարերկրյա անձնագրում նշում կա Հայաստան այցելելու վերաբերյալ»,- ասել է նա:




























