Ծագումով հայ ուրուգվայցի ֆուտբոլիստ Խոակին Պողոսյանը, որը հանդես է գալիս արգենտինական «Նյուէլզ Օլդ Բոյզում», չհայտնվեց ֆուտբոլիստների այն ցուցակում, որոնք հրավիրվել են Ուրուգվայի ազգային հավաքական և պետք է ընկերական հանդիպում անցկացնեն Շվեյցարիայի հավաքականի դեմ։ Խաղը կայանալու է մարտի 3-ին՝ Հարավային Աֆրիկայում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրատական փուլի շրջանակներում։
Այսպիսով, Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը հասկացնում է, որ Պողոսյանի հետ հույսեր չի կապում։ Ինչն ինքնաբերաբար կարող է մեկ բան նշանակել՝ Հայաստանի հավաքականի շանսերն են մեծանում այն առումով, որ ֆուտբոլիստը կընդունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) առաջարկը։



























