Նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի նամակագրությունն արմատապես չի փոխի իրավիճակը երկրում: Մարտի 26-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Փորձագետը նշել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր կողմնակիցները չունեն քաղաքական ճնշման համապատասխան ռեսուրս, բայց միաժամանակ երկրում պահպանվում են բողոքական տրամադրությունները, եւ ինչ էլ պայմանավորվեն կողմերը նամակագրության կամ հանդիպումների արդյունքում, բողոքական զանգվածները չեն բավարարվելու: Խոսելով հացադուլի մասին` Իսկանդարյանը հույս է հայտնել, որ ամեն ինչ կլինի ոչ թե ի հաշիվ քաղաքական գործչի առողջության վատթարացման, չի բացառվում, որ ինչ-որ մեկը Հովհաննիսյանին համոզի դադարեցնել այն: «Իրավիճակն այն է, որ իշխանությունները զիջումների գնալու կարիք չունեն»,- ընդգծել է նա: Անդրադառնալով ընդդիմության ողբալի վիճակին` քաղաքագետը նկատել է, թե դրա հայտնվելու հույս չկան: «Մեկ անգամ ընտրողների ձայների 40 տոկոսը ստանալը բավարար չէ: Անհրաժեշտ է աշխատել, անհրաժեշտ են ռեսուրսներ` ինչպես մարդկային, այնպես էլ ֆինանսական, անհրաժեշտ է աճող խորհրդարանական խմբակցություն: հացադուլներով կարելի է աջակցել, բայց ոչ ռազմավարություն կառուցել»,- ասել է Իսկանդարյանը:

Հարցին,թ ե որքան իրատեսական են Հովհաննիսյանի պահանջները, Իսկանդարյանն ասել է. «Ես քաղաքագետ եմ, հոգեբան չեմ»: Նա նաեւ արձանագրել է, որ Սերժ Սարգսյանը ի տարբերություն իր նախորդի` Ռոբերտ Քոչարյանի փոխզիջումների գնալու պատրատասկամություն է  դրսեւորում:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am