Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն 2013 թ. կանխիկ ձեւով կարող է իրականացնել 49 մլն դրամի հսկիչ գնում:

ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկով՝ այդ չափաքանակի հաստատման հարցը մտել է ՀՀ կառավարության մարտի 28-ի նիստի օրակարգ:

Գումարները կհատկացվեն հարկային մարմնի զարգացման ֆոնդից: Այդ ֆոնդն իր հերթին ձեւավորվում է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման համար գանձված գումարների 30%-ից:

Հատկանշական է, որ հսկիչ գնումների չափաքանակը ամենաբարձրը եղել է 2009 թ.՝ 100 մլն դրամ: Այնուհետ 2011 թ. իջել է մինչեւ 40 մլն դրամ, սակայն այնուհետ ավելացվել է: