Սանայում մարտի 26-ի զինված հարձակման հետեւանքով վիրավորվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մի աշխատակցուհի, որը Ղազախստանի քաղաքացի է: Այդ մասին հայտնել է Եմենի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչը:
Եմենի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում գրոհայինները կրակ են բացել մարդասիրական կազմակերպության մեքենաների ուղղությամբ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սկզբում հաղորդվել էր, որ գլխի վնասվածք է ստացել ռուս մի կին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մամուլի քարտուղար Դիբե Ֆախրը հաստատել է կազմակերպության աշխատակիցների վրա հարձակման փաստը: Ըստ նրա՝ կինը թեթեւ վնասվածք ունի եւ արդեն անհրաժեշտ բուժօգնություն է ստացել:
Ներկա դրությամբ Եմենում ԱՊՀ երկրներից հարյուրավոր բժիշկներ եւ բուժքույրեր են աշխատում պայմանագրով:




























