Իրաքի եւ Սիրիայի սահմանին զենքի եւ պայթուցիկների խոշոր խմբաքանակ է ձերբակալվել, որը նախատեսված էր «Ալ Կաիդայի» հետ կապված ծայրահեղական «Ջեբհաթ ան նուսրա» խմբավորման համար: Բեռն առգրավել են իրաքյան հատուկջոկատայինները՝ Սիրիայի սահմանային Էր Ռաբինա անցակետում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված «Ջեբհաթ ան նուսրա» խմբավորումը Սիրիայի կառավարության դեմ զինված պայքարի առաջին դիրքերում է: Խմբավորման կորիզը արտասահմանցի վարձկան ջիհադիստներն են: Տարածաշրջանային ռազմագետները եւ ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցները կարծում են, որ «Ջեբհաթ ան նուսրա»-ն կապ ունի «Իրաքի Իսլամական Հանրապետություն» ահաբեկչական ցանցի հետ, որը «Ալ Կաիդայի» ճյուղերից է: