Կովկասում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումներն զգացվել են Կարաչաեւո-Չերկեսիայի հանրապետության լեռնադահուկային Դոմբայ հանգստավայրում:
Երկրաշարժի հարվածը գրանցվել է Երեւանի ժամանակով 02:35-ին: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, հաղորդել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայությունից:
Ինչպես հաղորդում է «կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ի Հյուսիսային Կովկասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վրաստանի տարածքում, որն ամենայն հավանակությամբ եղել է 5,6 մագնիտուդով:
Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:




























