Հայաստանի Պաշտպանության նախարարությունում հերքել են ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարություններն այն մասին, որ անցած օրերի ընթացքում սահմանում տիրող իրադրության մեջ գրանցվել է լարվածության աճ եւ կան զոհեր ու վիրավորներ:

«Իրադրությունը նախկինից լարված չէ: Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Հայկական կողմը կողմ է խաղաղության կարգը պահպանելուն»,- NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ ընդգծել է Հայաստանի Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել «սահմնանում լարվածության աճի» մասին եւ, որ կա մեկ սպանված ու մեկ վիրավոր զինծառայող: Հատկանշական է, որ ուղղությունը, որտեղ «զոհվել է» ադրբեջանցի զինծառայողը, չի հաղորդվել:

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են ժամկետային զինծառայող Մեհմեդ Սադիգովի մահվան մասին: Այսօր` 19-ամյա Ֆարիզ Աբդուլաեւի վիրավորման մասին: