«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 27-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 419.75 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.19%-ով կամ 0.80 կետով: Այսպիսով` ամերիկյան դոլարի փոխարժեքը ամենաբարձրն է վերջին 6 տարի 10 ամսվա ընթացքում: Վերջին անգամ դոլարն ավելի թանկ եղել է 2006 թ. հունիսի 19-ին` 420.92 դրամ:
Բորսայում ընդհանուր առմամբ այսօր վաճառվել է 900 հազ. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 419 դրամ, վաճառքի փոխարժեքը 420-421 դրամ է:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր սակարկվել է 1.2838 դոլարի մակարդակին մոտ: Եվրոյին ճնշում են այն լուրերը, ըստ որի` Եվրոպայում Կիպրոսի օրինակով կարող են հարկվել բանկային ավանդները: Եվրոյի վրա բացասաբար է ազդում նաեւ Իտալիայում առկա քաղաքական անորոշությունը:
Ռուսաստանի կենտրոնական բանկը 1դոլարի փոխարժեք է սահմանել 30.8630 ռուբլին: Դոլարը մի փոքր թուլացել է ռուբլու նկատմամբ:



























