Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թատրոնի միջազգային օրվա առթիվ այցելել է մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի Սոս Սարգսյանին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ եւ ընդգծելով Սոս Սարգսյանի մեծ վաստակը ինչպես հայ թատերարվեստի, այնպես էլ երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության բնագավառում, քաղաքապետը քաջառողջություն ու նորանոր ստեղծագործական հաջողություններ է մաղթել վարպետին՝ վստահություն հայտնելով, որ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա հիանալու նրա մարմնավորած նոր կերպարներով:
Մտերմիկ զրույցի ընթացքում քննարկվել է նաեւ համազգային թատրոնի նոր շենքի կառուցմանն առնչվող հարցեր:
Շնորհակալություն հայտնելով այցելության ու գնահատանքի համար՝ վարպետը հույս է հայտնել, որ Տարոն Մարգարյանն այսուհետ եւս նույն եռանդով ու նվիրվածությամբ կաշխատի հանուն Երեւանի ու երեւանցու բարօրության:




























