Առաջիկա գիշերը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը հատկապես օրվա երկրորդ կեսին օդերեւութաբանները կանխատեսում են կարճատեւ անձրեւ: Քամին հյուսիս-արեւմտյան` 2-7 մ/վրկ արագությանմբ, Անձրեւի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, ցերեկը` +16+18 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` -2+3, ցերեկը` +7+12,

Կոտայքում` գիշերը` -2+3, ցերեկը` +7+12, 

Գեղարքունիքում` գիշերը` -2+3, ցերեկը` +7+12, 

Լոռիում` գիշերը` 0+5, ցերեկը` +13+17,

Տավուշում` գիշերը` +3+7, ցերեկը` +14+19,  

Արագածոտնի լեռներում` գիշերը` -2+3, ցերեկը` +7+12,  

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +4+7, ցերեկը` +13+17,  

Արարատում` գիշերը` +3+8, ցերեկը` +15+19,

Արմավիրում` գիշերը` +3+8, ցերեկը` +15+19,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` -2+3, ցերեկը` +7+12,  

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +3+8, ցերեկը` +7+12,  

Սյունիքի հովիտներում` գիշերը` +6+11, ցերեկը` +17+22, 

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +1+6, ցերեկը` +13+17, 

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +4+9, ցերեկը` +15+18: