22-ամյա Էդգար Քոչարյանը սեռական հարաբերություն է ունեցել անչափահասի հետ, նաեւ ստանձնել է հղիացած անչափահասի երեխայի խնամքը, թեեւ երեխան իրենից չի եղել: Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 22-ամյա Էդգար Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի քանի անգամ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել իր համար ակնհայտ 16 տարին չլրացած Ն. Ն.-ի հետ: Իսկ սեռական հարաբերությունը տեղի են ունեցել անչափահասի տանը:
Տուժողը մինչ ամբաստանյալի հետ սեռական հարաբերություն ունենալը նման հարաբերություններ է ունեցել նաեւ բազմաթիվ այլ անձանց հետ: Ավելին` անչափահասը ծննդաբերել է եւ, թեեւ երեխան Էդգարից չի եղել, բայց նա ստանձնել է երեխայի խնամքը:
Քննելով գործը, դատարանը վճռել է Էդգար Քոչարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված արարքում եւ նշանակել պատիժ տուգանք ՀՀ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Տուգանքը վճարելու համար սահմանվել է 5 ամիս ժամկետ յուրաքանչյուր ամիս 40 հազար դրամ վճարելու պայմանով: Էդգարը դատավճիռը չի բողոքարկել:




























