Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության այլ անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 63 տարեկան:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Եռաբլուր» պանթեոնում քաղաքապետը ծաղիկներ է դրել նաեւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին եւ Անհայտ զինվորի հուշաքարին: