Առաջիկա գիշերը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը` օրվա երկրորդ կեսին օդերեւութաբանները կանխատեսում են տեղումներ հանրապետության բոլոր շրջաններում, տեղ-տեղ` ամպրոպ: Քամին հյուսիս-արեւմտյան` 2-7 մ/վրկ արագությանմբ, Անձրեւի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Ջերմաստիճանը ուրբաթ կեսօրին արեւելյան շրջաններում կնվազի 4-6 աստիճանով, մյուս շրջաններում` 2-4 աստիճանով: Տաքացում կսկսվի միայն կիրակի:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, ցերեկը` +15+17 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` -2+3, ցերեկը` +5+10,

Կոտայքում` գիշերը` -2+3, ցերեկը` +5+10,

Գեղարքունիքում` գիշերը` -2+3, ցերեկը` +5+10,

Լոռիում` գիշերը` +1+4, ցերեկը` +9+13,

Տավուշում` գիշերը` +3+7, ցերեկը` +10+14, 

Արագածոտնի լեռներում` գիշերը` -2+3, ցերեկը` +5+10, 

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +4+7, ցերեկը` +13+17, 

Արարատում` գիշերը` +4+8, ցերեկը` +14+18,

Արմավիրում` գիշերը` +4+8, ցերեկը` +14+18,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` -2+3, ցերեկը` +5+10, 

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +4+8, ցերեկը` +14+18, 

Սյունիքի հովիտներում` գիշերը` +7+12, ցերեկը` +10+15, 

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +3+8, ցերեկը` +8+13, 

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +6+10, ցերեկը` +9+13: