«Երաժշտական Հայաստան» համերգային ծրագրի շրջանակում Նյու Յորքի Քարնեգի հոլի դահլիճում ապրիլի 19 –ին տեղի կունենա համերգ` երկու երիտասարդ երաժիշտների ` ջութակահարուհի Նունե Մելիքյանի եւ սոպրանո Նարինե Օջախյանի մասնակցությամբ, հաղորդում է «The Armenian Weekly»-ին: Համերգային ծրագիրն իրականացվում է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի նախաձեռնությամբ:
Նունե Մելիքյանը ծնվել է Սիբիրում, չորս տարեկանից սկսել է նվագել դաշնամուրի վրա, վեց տարեկանից սկսել է զբաղվել ջութակով: Մեկ տարի անց տեղի է ունեցել նրա դեբյուտային համերգը Կազանի ֆիլհարմոնիկ նավագախմբի հետ: Մելիքյանն իր տաղանդը զարգացրել է` ուսանելով Մոսկվայի կենտրոնական երաժշտական դպրոցում, Մոսկվայի կոնսերվատորիայում: Ներկայումս նա սովորում է պրոֆեսոր Ալբերտ Մարկովի մոտ` Նյու Յորքում:
Երեւանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Նարինե Օջախյանը ուսումը շարունակել է Լոնդոնի երաժշտության թագավորական ակադեմիայում: Մի շարք մրցույթների դափնեկիր է:




























