Վերջին 25 տարում Հայաստանում բուռն տնտեսական գործընթացներ են տեղի ունեցել, որի արդյունքում տնտեսական կառուցվածքը տարերայնորեն է ձեւավորվել: Այդ մասին այսօր՝ մարտի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարաարությունում գործարարների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա տնտեսական կառուցվածքի ձեւավորման գործում: Հայաստանն արդեն արդեն 3 տարի է՝ հետեւողականորեն իրականացնում է տնտեսական կառուցվածքի բարելավման քաղաքականություն, ու ըստ Տ. Սարգսյանի՝ դրա արդյունքները լիարժեք տեսանելին կլինեն 10 տարի անց: Այսինքն՝ տնտեսության իրական հատվածում կունենանք բազմաաթիվ արդյունավետ աշխատող ձեռնարկություններ, օպտիմալ կառուցվածք, պատշաճ վերահսկողություն:
Տ. Սարգսյանի տեղեկացմամբ՝ կառավարությունը 12 ճյուղերի ձեռնարկությունների հետ համատեղ ծրագրեր է իրականացնում:



























