Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կարող է դուրս գալ մրցաշարից, որն անցկացվում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։
Այս մասին հայտարարել է ինքը՝ թենիսիստը, իսպանացի Դանիել Խիմենո-Տրավերի հանդեպ հաղթանակ տանելուց հետո։ Խաղացողի խոսքով, պատճառը ոտքի մկանի վնասվածքն է, որը նրան թույլ չի տալիս կենտրոնանալ խաղի վրա։ «Ես դեռ չեմ որոշել, թե կխաղա՞մ սրանից հետո։ Բայց ես շատ եմ ուզում շարունակել խաղալ»,- ասել է նա։




























