Թուրքիայում սկսվել է ինտերնետի միջոցով ստորագրահավաք՝ Ստամբուլի Էրգենեկոն պողոտան վերանվանելու Հրանտ Դինքի անունով։

Շատ կարճ ժամանակահատվածում արդեն իրենց համաձայնություն են հայտնել 1300-ից ավել մարդ, այդ թվում «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ուֆուք Ուրասը։

Նշենք, որ Ստամբուլի քաղաքային խորհրդում՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների մեծամասնությունը մերժեց ընդդիմադիր պատգամավորների առաջարկը՝ Էրգենեկոնի պողոտան վերանվանել Հրանտ Դինքի անունով։