Թուրքիայի Մալաթիա քաղաքի բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար պրոֆ. Օնդեր Չելիքը, օգտագործելով իրեն այցելած կանանց անօգնական վիճակը, բռնի սեռական հարաբերություններ է ունեցել նրանց հետ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  բողոքներից հետո դատարանի առաջ կանգնած Օնդեր Չելիքի դեմ ներկայացված մեղադրական զեկույցում նշվել է, որ նա անպտղությամբ տառապող մի կնոջ խոստացել է բուժել՝ պահանջելով դրա դիմաց իրեն «երջանկացնել»։ Պրոֆեսորը մերժում ստանալով՝ բռնությամբ է սեռական հարաբերություն ունեցել հիվանդի հետ։ Նշվում է, որ պրոֆեսորը նման բան արել է մի քանի կանանց նկատամամբ։

Մեղադրականում նշվել է, որ դատարանի որոշմամբ պրոֆեսորի աշխատասենյակում գաղտնի տեսախցիկ է տեղադրվել եւ տեսագրվել, թե ինչպես է պրոֆեսորը առանց հիվանդ կանանց համաձայնության նրանց հետ սեռական հարաբերություն ունենում։

Պրոֆեսոր Օնդեր Չելիքի համար մեղադրող կողմը պահանջել է մինչեւ 60 տարվա ազատազրկում։