Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը փետրվարի 19-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգին եւ բանկի գլխավոր տնտեսագետ Հելենա Շվեյգերին:

Հ. Շվեյգերը «Անցումային շրջանը եւ ԱՊՀ երկրների ու Մոնղոլիայի ցուցանիշները 2009թ.» զեկույցի հեղինակն է եւ այս օրերին Հայաստանում իր ուսումնասիրություններն է անցկացնում 2010 թվականի զեկույցը պատրաստելու համար:

Հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը NEWS.am-ին հայտնեց, որ հանձնաժողովի նախագահը ՎԶԵԲ ներկայացուցիչների խնդրանքով ներկայացրել է հանձնաժողովի գործառույթներն ու մրցակցային օրենսդրությունը Հայաստանում, հանձնաժողովի առջեւ ծառացած խնդիրները: