Իրանի Ռաշ քաղաքում ավարտվել է «Կասպյան գավաթ» մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Իրանի 80 ներկայացուցիչներ:
Armchess.am կայքի փոխանցմամբ՝ հայ շախմատիստները բավական անհաջող են հանդես եկել մրցաշարում: Ռոբերտ Հովհաննիսյանը, Արթուր Չիբուխչյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գեւորգ Հարությունյանը 9 հնարավորից վաստակել են 6-ական միավոր եւ նշված հերթականությամբ զբաղեցրել աղյուսակի 7-10-րդ հորիզոնականները:
Մրցաշարում 7 միավորով հաղթել է Ֆարիդ Աբասովը՝ Ադրբեջանից:




























