Իսպանական Լինարես քաղաքում ընթացող շախմատի գերմրցաշարում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը:
Մրցաշարի 6-րդ տուրում հայ շախմատիստը խաղաղ դաշն է կնքել Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Մյուս պարտիաներում բուլղարացի Վեսելին Թոփալովը հաղթանակ է տարել իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսի նկատմամբ, իսկ Վուղար Հաշիմովն ու Բորիս Գելֆանդը խաղն ավարտել են ոչ-ոքի հաշվով:
7-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է Վեսելին Թոփալովը, իսկ Արոնյանը Գրիշչուկի եւ Հաշիմովի հետ 3-ական միավորով կիսում է 2-4-րդ հորիզոնականները: Գելֆանդը 2 միավորով 5-րդն է, Վալյեխո Պոնսը՝ 2 միավորով 6-րդը:




























