Ադրբեջանի քաղաքացիները 2012թ. մոտ 200 մլն մանաթ են ծախսել կախարդների եւ էքստրասենսերի վրա: Այդ մասին «Էխո»-ի հետ զրույցում հայտնել է Տնտեսական եւ սոցիալական զարգացման կենտրոնի նախագահ Վուգար Բայրամովը:
«Ըստ նախորդ մոնիտորինգների, գումարը, որ վատնել են մեր քաղաքացիները գուշակների, վհուկների եւ էքստրասենսերի վրա, չէր հասել եւ 100 մանաթի, բայց այժմ արված մոնիտորինգները վկայում են, որ թիվն աճում է, եւ դա մեծ խնդիր է»,- ասել է փորձագետը:
«Ինտերֆաքսը» վկայակոչելով Մոսկվայի գլխավոր սրտաբան Յուրի Բուզիաշվիլիին, հայտնում է, թե Ռուսաստանում տարեկան կախարդների եւ էքստրասենսների վրա ծախսում են մոտ 30 մլրդ դոլար, իսկ արտերկրում բուժվելու վրա` միայն 17 մլրդ դոլար:
Հոգեբամ Ազադ Իսազադեն նշել է, թե մարդիկ դիմում են կախարդների եւ էքստրասենսների օգնությանը, քանի որ չեն վստահում բժիշկներին:




























