Այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի մշակույթի նախարարությունում կայացել է անվանի կոմպոզիտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռուբեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովը հայտնում է, որ սիրված կոմպոզիտորի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 10-ին՝ ժամը 18:00-ին, ք. Երեւան, Կորյունի 1, բն. 13 հասցեում: Վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 11-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքում /հասցեն՝ Սայաթ-Նովա 1ա/ : Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին Երեւանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/: