Երեւանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքծավ ընդդիմության կողմնակիցների առջեւ ելույթ է ունեցել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Նա անդրադառնալով ոստիկանության վերջնագրին, որը 15 րոպե ժամանակ է տվել պողոտան ազատելու համար, հայտարարել է, որ այսօր առավոտից ոստիկանությունն ինքն է ապօրինաբար ամբողջությամբ փակել Բաղրամյան պողոտան, այնինչ հիմա ժողովուրդը փակել է պողոտայի միայն սկզբնամասը:

Փոստանջյանը դիմել է ոստիկանությանը՝ առաջարկելով ոչ մի ուժային միջոցի չդիմել եւ թույլ տալ հավաքվածներին սպասել այստեղ ընդդիմադիրների մյուս հատվածին, որոնք երթով գնացել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն առաջարկել է ազատ գոտի ստեղծել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ՝ բախումներից խուսափելու համար:

«Սարդարապատ» նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը դիմել է Անդրիաս Ղուկասյանին՝ կոչ անելով ժողովրդին տանել Ազատության հրապարակ, քանի որ իրադարձությունների այլ զարգացումը կարող է բերել անիմաստ ուժային գործողությունների ոստիկանության կողմից:

Որշ ժամանակ անց ցուցարարները նկատել են, որ Անդրիաս Ղուկասյանին ոստիկանները տանում են: Հնարավոր է, նրան բերման են ենթարկել ոստիկանություն: