Տարածաշրջանային գործընթացները բնութագրվում են մի շարք գործոններով, որոնք ձեւավորվել են տասնամյակների ընթացքում: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Վարստանի հարցերով փորձագետ Հայկազուն Ալվրցյանը` հավելելով, որ այսօրվա դրությամբ նոր գործոններ են հայտնվում, որոնք մտածելու տեղիք են տալիս:
«Օրինակ, մի կողմից, Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմավարական առանցքը, մյուս կողմից հայ-իրանական փոխհարաբերությունները»,- նշել է փորձագետը: Ընդ որում, նա ընդգծել է, թե երկկողմ հայ-վրացական հարաբերությունները կապ են արտաքին աշխարհի հետ:
Ալվրցյանի խոսքով, հայ-վրացական հարաբերություններն ավելի հետաքրքիր կլինեն, եթե գործարկվի աբխազական երկաթուղին: «Նոր վրացական կառավարությունը` Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, նախաձեռնել է վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորումը, սակայն աբխազական երկաթուղու վերաբացման հարցում Ռուսաստանը դեռ հետաքրքրություն չի դրսեւորել»,- նշել է Ալվրցյանը: Ինչ վերաբերում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղուն, ըստ փորձագետի, Վրաստանն այդ հարցում լուրջ ճնշման տակ է:




























