«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը բացել է իր 14-րդ համերգաշրջանը լեգենդար Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով։ Համերգի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
«Մեր ընկերությունը հպարտությամբ է աջակցում այնպիսի նախաձեռնությունների, որոնք հնարավորություն են ընձեռում հայաստանյան հանդիսատեսին վայելելու համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների ելույթները: Այս համերգը եւս մեկ անգամ հաստատում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը արվեստի բարեկամն է»,-ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նվագախումբը ղեկավարել է 11 «Գրեմմի» պարգեւների արժանացած ամերիկացի հռչակավոր դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասը։ Համերգի մենակատարն էր հանրահայտ վիրտուոզ դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը։
Նշենք, որ Վիեննայի ֆիլհարմոնիկը հիմնվել է 1842 թվականին: Այն Եվրոպայի և ամբողջ աշխարհի ամենահին նվագախումբն է։































