Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 12-ին, ներկա է գտնվել հանրապետության արեւելյան մասում անցկացվող պաշտպանության բանակի մի շարք ստորաբաժանումների մարտական զորավարժություններին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ այն նպաստում է զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի պահպանմանը:
Երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ զինծառայողների` զորավարժությունների ընթացքում դրված առաջադրանքների պատշաճ կատարման համար:
Զորավարժություններին ներկա է եղել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:




























