ԱՄՆ Սենատը ստացել է երկրորդ նամակը, որը պարունակել է ռիցին վտանգավոր թույնի հետքեր: Կասկածելի ծրարն անհապաղ փոխանցվել է հատուկ ծառայություններին, որոնք ստուգում են իրականացրել:

ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցների տվյալներով, թունավորված նամակը նախատեսված էր նախագահ Բարաք Օբամային, հաղորդում է Life News-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավապահները հայտնաբերել էին սենատոր Ռոջեր Ուիքերին հասցեագրված նամակը, որում թունավոր նյութեր են եղել: Հայտնի է, որ Ռոջեր Ուիքերը ակտիվորեն հանդես է եկել սկանդալային «Մագնիտսկիի ակտիվ» աջակցությամբ: