Վանկուվերում ընթացող Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ամերիկացի ֆրիսթայլեր Սքոտ Լեգոյին հանել են հավաքականի կազմից, եւ նա լքել է օլիմպիական գյուղը, հաղորդում է REGNUM գործակալությունը: Վռնդման պատճառը մարզիկին վարկաբեկող լուսանկարներն են, որ հայտնվել են ինտերնետում:

ԱՄՆ Օլիմպական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, թե մարզիկն ինքն է որոշել լքել հավաքականը, սակայն, ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Լեգոյին ստիպել են դա անել:

ագի ,NXP> միջոցներով: Թուրքիայի վարչապետի խոսքով, Անկարան, մյուս երկրների պես, կտրականապես մերժում է Իրանի կողմից ատոմային զենքի ստեղծման գաղափարը՝ միաժամանակ լիովին աջակցելով ատոմային էներգիա ունենալու այդ երկրի իրավունքին:

Էրդողանը նշել է նաեւ, թե հավատում է իրանական առաջնորդների՝ ատոմային ծրագրի խաղաղ բնույթի մասին պնդումներին:

Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցով գտնվում է Իսպանիայում, որտեղ արդեն հանդիպել է վարչապետ Խոսե-Լուիս Սապատերոյին եւ թագավոր Խուան-Կառլոս Առաջինին: