Եղանակային վատ պայմանների պատճառով Երեւան-Մոսկվա չվերթները չեն տեղափոխվել։ «Արմավիա» ընկերության մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ ընկերության օդաչուները կարողանում են հաղթահարել մոսկովյան եղանակային պայմանները։ «Այս պահի դրությամբ դեռեւս չի նախատեսվում չվերթների հետաձգում»,-ասաց Ավետիսովան։
«Աերոֆլոտ» ընկերությունը եւս շարունակում է չվերթներ իրականացնել։ NEWS.am-ի թղթակցին «Աերոֆլոտի» հայաստանյան ներկայացուցչությունից տեղեկացրին, որ փետրվարի 22-ին չվերթների հետաձգում չի նախատեսվում։
Նշենք, որ Մոսկվայում արդեն 4-րդ օրն է անընդհատ ձյուն է տեղում, եւ սահմանվել է տեղումների 50-ամյա ռեկորդ. ձյան ծածկույթը հասել է 63 սանտիմետրի։ Ձյան մաքրման աշխատանքներն ընթանում են շուրջօրյա։ Քաղաքից ամեն օր մոտ 400 հազար խմ ձյուն են հավաքում։ Օդերեւութաբանների կանխատեսմամբ, փետրվարի 23-ին եղանակային պայմանները հնարավոր է ավելի վատանան։




























