ԱՄՆ նախագահին եւ սենատորներից մեկին հասցեագրված ռեցինով նամակ ուղարկելու մեծ կասկածվողն ազատ է արձակվել, նրան ներկայացված բոլոր մեղադրանքները հանվել են:

Ինչպես հայտնում է AP-ն, դատարանի որոշման մեջ նշված է, որ Փոլ Քեվին Քերթիսի դեմ ներկայացված փաստերը լուրջ հիմքեր չունեն, եւ որ նրան պետք է ազատ արձակեն: Միաժամանակ հետաքննության շրջանակներում իշխանությունները հետախուզել են Միսսիսիփի նահանգի մեկ այլ բնակչի տունը, սակայն մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ:

Քերթիսին ազատ արձակելու դատարանի որոշումը հիմնված է նրա վրա, որ հետախուզական բյուրոյի աշխատակիցները մեղադրյալի տան մեջ ռեցինի կամ դրա պատրաստման համար հատուկ սարքի ոչ մի հետք չեն գտել, գրում է ՌԲԿ-ն:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահին եւ սենատոր Ռոջեր Ուիքերին հասցեագրված նամակներ էին ստացվել, որոնց մեջ ռեցին թունավոր նյութն էր հայտնաբերվել: Դրանք նամակագրության վերահսկողության կենտրոնի աշխատակիցների ձեռքն էին ընկել եւ չէին հասել հասցեատերերին: