Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին այցելել է Ստեփանակերտի օդանավակայան:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը շրջել է օդանավակայանի ուղեւորային համալիրի շինհրապարակում եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին: Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների որակից` միաժամանակ նշելով շահագործման հանձնելու ժամկետների պահպանման կարեւորությունը:
Նախագահին ուղեկցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:




























